Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ռուբեն Ալեքսանյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Ռուբեն Ալեքսանյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
12.04.2014 | 22:50

Շնորհիվ գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանի, ծանրամարտի հայ երկրպագուներիս համար գեղեցիկ ավարտ ունեցավ Եվրոպայի առաջնությունը: Տևական ընդմիջումից հետո ելնելով մեծ մրցահարթակ` մեր հսկան կարողացավ սեփականացնել թե հրում վարժության (246 կգ) և թե երկամարտի արծաթը (436 կգ): Սակայն հատկապես ուրախացնողը Ռուբենի վստահ ելույթն էր պոկում վարժությունում` 190 կիլոգրամ: Ճիշտ է, այն մեդալ չբերեց մարզիկին, սակայն նախապատրաստեց հետագա հաջող մրցելույթի ընթացքը, քանզի հայտնի է` մեր ծանրորդն իրեն գերազանց է զգում հատկապես հրում վարժությունում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ